Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Պատահել է

Պատահել է
30.03.2025 | 16:23

Պատահել է հաց չեմ կերել,

Սովից` հացի տաշտն եմ քերել:

Բայց սեփական`

Ո՛չ ուրիշի ...

Պատահել է ցրտից մրսել,

Լուռ՝ պատի տակ կուչ եմ եկել:

Ի՜մ տան պատի`

Ո՛չ ուրիշի ...

Պատահել է ցավս կոծկել,

Թաքուն, մենակ լաց եմ եղել:

Պղտորելով աչքերը իմ՝

Ո՛չ ուրիշի ...

Պատահել է որ չեմ ապրել,

Կլոր տարում անգամ մեկ օր:

Բայց շնչել եմ, իմ իսկ բաժին թթվածընով,

Ո՜չ ուրիշի:

Նավասարդ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4942

Մեկնաբանություններ

ջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am